«Սարգսի համար կրկնակի դժ վար էր, ես աշխատում էի, նա տանն էր»․ Մանոն՝ ԱՄՆ տեղափոխվելուց հետո մանկապարտեզում աշխատելու և դժվարությունների մասին

Uncategorized

Սարգիս և Մանո Գրիգորյաններն իրենց դուստրերի՝ Էվայի և Յանայի հետ մեկ տարի առաջ տեղափոխվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Մանոն Tert.am Life–ին է տրամադրել իրենց նոր ֆոտոշարքն ու պատմել ամերիկյան կյանքի, ինտերգրվելու փուլի, դժվարությունների միջով անցնելու մասին։

«Հետ նայելով հիմա եմ սկսում հասկանալ, որ բավականին դժվար օրեր ենք ունեցել։ 2020 թվականը շրջադարձային էր բոլորիս համար, բայց, երևի, խոսեմ մեր ընտանիքից։ Քովիդ, պատերազմ, կարծես, մեր կյանքը գլխիվայր շրջվեց, դրան գումարվեց տեղափոխությունը։ Այնքան շփոթված ու մեզ կորցրած էինք, որ նոր ենք ուշքի գալիս։ Սարգսի համար կրկնակի դ ժվար էր։ Դեռ շարունակում ենք մեկս մյուսի ձեռքը բռնելով փորձել հաղթահարել այս ամենը»,– ասաց Մանոն, ապա նկատեց, որ դժ վարություններ միշտ են եղել, թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ–ում, պարզապես կյանքի այս փուլը շատ բան է փոխել իրենց գիտակցության մեջ։

«Կարևոր է, թե մարդն ինչպես է վերաբերվում դժ վարություններին։ Ինձ համար առաջնային է չչարանալ, յուրաքանչյուր փորձության մեջ գիտակցականդ դեպի լույսն ուղղելը։ Հիմա էլ է դժվար, բայց փորձում ենք լավ տրամադրվել, ապրել այսօրով և այստեղ։ Շատ բանի հանդեպ վերաբերմունք է փոխվել սկսած մեր աշխատանքից․ հասկացել ենք, որ դա զուտ բիզնես չէ, մեր ընտանիքի օրինակով պիտի ինչ–որ բան տանք բոլոր հարս ու փեսաներին։ Մարդուն ամուսնացնելն ու այդ օրն ինչ–որ խոսք ասելը օդից չպետք է լինի, այլ սրտից։

Ես այնքան ուրախ եմ նույնիսկ բարդությունների համար, եթե այս ամենը չլիներ, գուցե, այսօր չունենայինք այս գիտակցությունը»,– ասաց Մանոն։ Պարուհին նկատեց, որ ԱՄՆ մեկնելուց հետո առաջին փուլում գայթակղիչ առաջարկներ են հնչում, հետո են հասկացել, որ նոր են, պատկերացնումներն այլ են։ «Այստեղ ճաշակն է ուրիշ, նոր մարդ ես, պետք է ինտեգրվես աշխատանքային իրենց կանոններին։ Շատ դ ժվար էր, բայց ամուսնուս ասում էի, որ պետք է շարունակենք զբաղվել նրանով, ինչ մեզ տրված է։

Դժ վար օրեր ենք ունեցել, բայց Աստված մեր առաջ լավ դռներ բացեց։ Աշխատող մարդն ամեն տեղ էլ կգտնի իրեն, ուղղակի պետք է կարողանա զգալ ժամանակի զարկերակը, լինել ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին։ Փորձո ւթյուններ, խանգարող մարդիկ լինում են, այստեղ ավելի շատ է մրցակցությունը, բայց երբ գլուխդ կախ գործդ ես անում, բամ բասանքներին չես տրվում, չես փորձում մարդկանց ապացուցել՝ ով ես, կյանքը տալիս է քեզ հասանելիք բաժինը։ Մեր աչքն ուրիշի գործի և հաջողության վրա չէ»,– ընդգծեց պարուհին։

Նա նկատեց, որ շատ բամ բասանքներ են լսում իրենց մասին, որոնք իրականության հետ աղերս չունեն։ «Բնական է, որ Ինստագրամով պետք է ցույց տանք դրականը, կարիք չեմ տեսնում սոցցանցերով ասելու, թե ինչ դժ վարություններ ենք ունեցել։ Դա մեր ընտանիքի ներքին խնդիրն է։ Սակայն կյանքը միայն ինստագրամյան իրականությունը չէ»,– ասաց նա ու հավելեց, որ ամուսինն առաջիկայում կներկայանա «Հոգիս բուժիր» մոնոներկայացմամբ, որում ներկայացված են նաև վերջին շրջանի իրենց ապրումները, Սարգսի հոգու խոսքը։

Հիմա ամուսինները փորձում են անգլերեն սովորել, թեև Մանոն կատակեց, որ կարծես փոքրիկ Հայաստանում լինեն, նույնիսկ լեզվի թերի իմացությունը խնդիր չի առաջացնում։ Այնուամենայնիվ, ամուսիններն իրենց առաջ խնդիր են դրել շատ լավ սովորել լեզուն, քանի որ շատ են ուզում նաև ճամփորդել։ Հիմա ամուսիններն ԱՄՆ–ում էլ զբաղվում են իրենց աշխատանքով, հարսանիքներ են կազմակերպում, վարում, բեմադրություն անում։ Ըստ Մանոյի՝ դեռ չի կարող ասել, որ լիարժեք տեղավորվել են, բայց չի դժ գոհում։ Պարուհին հիշեց, որ ԱՄՆ տեղափոխվելու առաջին փուլում մանկապարտեզում էր աշխատում, ինչն իր համար շատ կարևոր շրջան դարձավ։

«Այստեղ գալու երրորդ օրվանից Աստծո հրաշքով սկսեցի աշխատել մանկապարտեզում՝ փոքրիկների հետ։ 16 տարի առաջ, երբ առաջին քայլերս էի անում պարարվեստում, կրկին աշխատում էի փոքրիկների հետ։ Կարծես ժամանակը հետ էին տվել և կրկին առաջին քայլերս էի անում, պարզապես որպես մարդ ավելի մեծ փորձ ունեի։ Առանց նեղվելու սիրով աշխատում էի։ Հաճախ պարտեզի դուռը բացում էի, մարդիկ զարմանում էին, թե ինչ գործ ունեմ այստեղ, բայց դրանք, երևի, իմ այստեղ գտնվելու ժամանակահատվածի ամենաերանելի օրերն էին։ Այդ ամիսներն ինձ շատ բան տվեցին։

Կտրվում էի առօրյա խնդիրներից, հոգով-սրտով տրվել էի երեխաներին և մտել իրենց աշխարհ։ Երևի, դա օգնեց փոփոխությունն ավելի հեշտ տանել։ Սարգսի համար շատ ավելի դժվար էր, որովհետև որոնումների մեջ էր, չէր կարողանում համակերպվել, ընդունել։ Երեխաները դպրոց չէին գնում։ Կարծես տեղերով փոխված լինեինք, ես աշխատում էի, ինքը տանն էր, բայց երբ կա հույս և հավատ, ամեն ինչ ստացվում է»,– ասաց պարուհին։