ՊԱՏՐԱՍՏՎԵՔ․ Հայտնի է նոյեմբերի սկզբի ջերմաստիճանը․ Ամսի 1-ից սկսած

Uncategorized

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 29-ի երեկոյան, 30-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ։

Հանրապետության տարածքում`հոկտեմբերի 29-ին երեկոյան ժամերին, 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով: Նոյեմբերի 01-03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով: