Գոհանում ենք Քեզնով, Տե՛ր Աստված՝ բարերար և բազմագութ

Uncategorized

Գոհանում ենք Քեզնով, Տե՛ր Աստված՝ բարերար և բազմագութ, որ Քո ողորմության շնորհներով կարգեցիր ինձ այս ճշմարիտ կրոնի վրա, որպեսզի կարողանամ երանելի անմահության հասնեմ։ Գովաբանում եմ Քո ամենախնամ գթությունը, որ ինձ արժանի դարձրիր կանգնելու այս սուրբ տեղում՝ Քո ահեղ զորության առաջ` ի փառաբանություն Քո սուրբ և օրհնյալ անվան։ Աղաչում եմ Քեզ, Տե՛ր,

ինձ անսասա՛ն պահիր Քո այս սուրբ կրոնի և ծառայության մեջ և շնորհի՛ր ինձ միշտ ու հանապազ մնալ Քո սուրբ հավատի, հույսի ու սիրո մեջ՝ ամրանաով Քո հանդեպ ունեցած երկյուղածությամբ, բարեպաշտությամբ ու բարեգործություններով մինչև վախճանն այս կյանքի, այս անցավոր կյանքի, որ լի է բազում փորձություններով ու նեղություններով, որովհետև Դու ես միայն բարի, և Քեզնից է բարության զորությունը, և հավիտյանս հավիտենից Քոնն է փառքը․ Ամեն։