ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ՊՇՌ թեստի հանձնման ժամկետները փոխվում են․ Նախկին 14 օրվա փոխարեն

Uncategorized

Ինչպես գիտենք մեր շատ հայրենակիցներ այսօր վա խենում են պատ վաստվելուց և փոխարենը իրականացնում են ՊՇՌ թեստ ամեն 14 օրը մեկ։ Սակայն կատարվում է փոփոխություններ ժամկետի հետ կապված։ «Առողջապահության նախարարությունը առաջարկելու է, որ դեկտեմբերի 1-ից աշխատատեղերում ներկայացվող ՊՇՌ բացասական թեստերի պատասխանի համար 14-օրյա ժամկետը փոփոխվի 7-օրյայի»:

Այս մասին այսօր` նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Մեր կողմից արդեն իսկ հրամանի փոփոխության նախագիծը շրջանառվելու է այսօր: Մենք առաջարկելու ենք, որ դեկտեմբերի մեկից աշխատատեղերում ներկայացվող ՊՇՌ բացասական թեստերի պատասխանի համար 14-օրյա ժամկետը փոփոխվի 7-օրյայի», — հավելեց նախարարը: