Թող Տիրոջ Ամենազոր Սուրբ Աջը ամենայն ժամ զորակից ու պահապան լինի մեր խիզախ զինվորներին

Uncategorized

Տեր ծնկի եմ գալիս քո առաջ, խոնարհվում եմ քո առաջ, ամենագութ, ամենաբարի Աստված, օգնիր։ Աղերսում եմ օգնիր։ Լսիր մեր մայրերի աղոթքները, խաղաղություն բեր աշխարհին, այսօր ազգս ծնկաչոք աղաչում է քեզ, դու ես մեր հույսը։ Փրկիր։Տեր ողորմա, ողորմա Իմ ամենասեր ու ամենազոր Աստված։ Թող Տիրոջ Ամենազոր Սուրջ Աջը ամենայն ժամ զորակից ու պահապան լինի մեր ժողովրդին, հայրենյաց պաշտպան մեր խիզախ զինվորներին։ Փառք ու պատիվ նրանց։ Ամենազոր Աստված և Թագավոր Հավիտենից անսասան և անպարտելի պահիր Քո ժողովրդին և հայոց աշխարհը։ Հաղթանակի աղոթք:

Կյանքի աղբյուր, խաղաղության պարգևիչ և Քո ծառաների զորացուցիչ, խաղաղ կյանք պարգևիր հայրենի մեր երկիրն ու զորացրու թշնամիների դեմ պատերազմույմ ի փառս Քո սուրբ անվան։ ՏԵ՛Ր ԻՄ, զավակներդ այսօր կանգնած են մեր երկրի պաշտպանության համար:Նրանք վրեժ ունեն լուծելու նրանք՛ իրենց հայրերի, պապերի փոխարեն, որոնք արձակեցին իրենց շղթայակապ ու անպարագիծ երազները և անդադրում ու անշեջ հուշերի միջոցով, ժառանգեցին իրենց սերն ու կարոտը հայրենիքի սահմանների նկատմամբ…

Ով, ամենակարող, ամենաբարեգութ Տեր, ամեն օր լսում ես նրանց մայրերի աղոթքը, ու տեսնում, թե ինչպես են նրանք մայրական կաթի ու արցունքների միջով հավատ ու սեր փոխանցում իրենց զավակներին.. Ողորմիր նրանցՔեզ է վստահված նրանց կայնքն ու ճակատագիրը: Ուժ տուր նրանց, անհնարինը դարձրու հնարավոր, որ հայ զինվորը կարողանա իրականացնել իր երկրի տերը լինելու իրողությունը: Փառք Քեզ ամենազոր, ամենակարող և ամենաբարեգութ , Տեր հավիտյանս հավիտենից:ԱՄԵՆ