Ամուսնությունից ուղիղ մեկ տարի անց հարևանները բերանները բաց նայում էին, թե ինչպես եմ ես նրա իրերը դուրս նետում ութերորդ հարկի պատուհանից․ ա՜յ քեզ տեսարան

Uncategorized

News415Media-ն գրում է․ Մենք ապրում էինք իմ բնակարանում։ Նա գյուղից էր և քաղաքում չուներ իր բնակարանը։ Մենք երկար ժամանակ երեխաներ չունեինք: Հետո ծնվեց մեր դուստրը. Հենց այդ ժամանակ սկսվեցին մեր առաջին վեճերը ամուսնուս հետ… Վերջերս ես հասկացա մի կարևոր բան, որ այս կյանքում մենք ոչ մեկին պետք չենք. Բացառությամբ մայրերի և երեխաների: Եվ այն էլ ոչ բոլոր դեպքերում: Երբեմն դա տեղի է ունենում հակառակը: Ես երբեք առանձնապես երջանիկ չեմ եղել։ Միշտ ինձ միայնակ եմ զգացել:

Ինձ համար երջանկությունը բնակարան, ավտոմեքենա ունենալն էր: Խնայեցի որոշակի գումար և գնեցի սկզբում բնակարան, իսկ հետո՝ մեքենա։ Հետո իմ կյանքում մի երիտասարդ հայտնվեց: Որոշ ժամանակ շփվելուց հետո որոշեցի ամուսնանալ նրա հետ: Ոչ, ես երբեք չեմ սիրել նրան: Մենք ուղղակի հարմարավետ էինք զգում՝ անկախ տարիքային տարբերությունից։ Ես նրանից չորս տարով մեծ էի, չնայած թվում էր, թե դա նկատելի չէր։ Մենք ապրում էինք իմ բնակարանում։ Նա գյուղից էր և քաղաքում չուներ իր բնակության վայրը։ Հետո ծնվեց մեր դուստրը:

Եվ այդ ժամանակ էլ սկսվեցին մեր առաջին վեճերը ամուսնուս հետ։ Նա տրտնջում էր, որ երեխան շարունակ լաց է լինում, ես էլ մշտապես հոգնած եմ, նա ցանկանում էր աշխատանքից գալ տուն ու հանգստանալ, իսկ ես օգնության կարիք ունեի: Ողջ օրը երեխայի հետ սաստիկ հոգնում էի ևանհամբերությամբ սպասում էի, թե երբ պետք է վերադառնա աշխատանքից, որ գոնե գրկի երեխային: Լինում էին օրեր, որ երեխան շատ անհանգիստ էր լինում և չէի հասցնում ուտելու բան պատրաստել: Եվ նա սկսեց դժգոհել, ասում էր, որ ես ապաշնորհ կին եմ և սկսեց ինձ վախեցնել, որ կհեռանա:

Ես նրան խնդրեցի մտնել իմ դրության մեջ, փորձել հասկանալ, որ փոքրիկի հետ դժվար է: Մի քանի օր նա հանգիստ էր, հետո կրկին սկսեց դժգոհել ու գանգատվել: “Ինձ այսպիսի կին հարկարվոր չի, ես կհեռանամ”, – հայտարարեց նա հերթական վեճի ժամանակ: Այստեղ նյարդերս տեղի տվեցին: Ես նրա իրերը ութերորդ հարկի պատշգամբից դուրս նետեցի և ասացի, որ կարող է հեռանալ ու այլևս չվերադառնալ: Կախարդիչ տեսարան էր։ Ես նրան երբեք չեմ սիրել: Նա ապրում էր իմ տարածքում, քիչ էր վաստակում և դեռ դժգոհում էր: Եվ թող իր երազած երջանկությունը այլ տեղ փնտրի:

Նյութը հրապարակման պատրաստեց News415Media