Հայկական կողմը ԴԻՄԵՑ Ռուսաստանի Դաշնությանը․ Արմեն Գրիգորյան

Uncategorized

«Լուրերի» տաղավարում Անվ տանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ սահ մանին իրավ իճակը լա րված է, մար տական գործողություններ են ընթանում։ Այսօրվա սրա ցումը նա կապել է Ադրբեջանի կողմից հավելյալ զր ահատե խնիկա և զի ն ված ուժեր կիրառելու հետ, հակ առակորդը փորձել է օգտագործել նաև ՀՀ տարածքում գտնվող Ադրբեջանի ԶՈՒ-երը։ Նա նշեց, որ քանի որ հարձակումը ՀՀ սուվերեն տարածքի վրա է եղել, հայկական կողմը դիմում է Ռուսաստանի Դաշնությանը։

«Դիմում ենք ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակներում՝ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։ Սա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու։ Ուզում ենք հանրությանը և մեր գործընկերներին տեղեկացնել, որ նման գործընթաց ենք սկսում»,-նշեց նա ու հավելեց՝ հայկական կողմը ակնկալում է, որ ռուսական կողմը օգնություն կտրամադրի և հնարավորություն կտրվի վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Գրիգորյանը հիշեցրեց, որ ՀՀ պետական սահ մանը հանդիսանում է «կարմիր գիծ» ՌԴ-ի համար և մայիսի 12-ից սկսած ադրբեջանցիները խախտել են այդ «կարմիր գիծը»։

«Մեր դաշ նակցին դիմում ենք, որպեսզի կարողանանք մեր դաշ նակցային պարտավորությունների շրջանակներում վերականգնենք ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Եթե հնարավոր լինի այս ճգնա ժամային իրավիճակը լուծել բանակցային ճանապարհով, մենք կողմ ենք։ Եթե բանակցային ճանապարհով հնարավոր չլինի լուծել, ապա տրամադրել Հայաստանին բավական ռազ մական օգնություն, որպեսզի Հայաստանը կարողանա ստեղծված իրա վիճակը հանգո ւցալուծի»,-նշեց ԱԾ քարտուղարը։ Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը հույս ունի, որ Ռուսաստանի և ՀԱՊԿ կառույցների միջոցով հնարավոր է լուծել ճգնաժամը։