ԿԱՐԵՎՈՐ՝ Ռուսաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների համար․ Դեկտեմբերի 29-ից օրենքն ուժի մեջ կմտնի

Uncategorized

Ոս տի կանությունից տեղեկացնում են, որ ՌԴ «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» Դաշնային օրենքում փոփոխություններ մտցնելու մասին» Դաշնային օրենքի և «Ռուսաստանի Դաշնությունում պետական մատնադրոշմային գրանցման մասին» 2021 թ. հուլիսի 1-ի Դաշնային օրենքի՝ աշխատանքային գործունեության նպատակով ՌԴ ժամանած Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիները 2021 թ. դեկտեմբերի 29-ից պարտավոր են.

մեկանգամյա պետական մատնադրոշմային գրանցում ու լուսանկարահանում անցնել ՌԴ մուտք գործելու օրվանից երեսուն օրացուցային օրվա ընթացքում, ՌԴ մուտք գործելու օրվանից երեսուն օրացուցային օրվա ընթացքում բ ժշկական զննություն անցնել՝ նրանց կողմից առանց բժ շկի նշանակման թ մր ան յութերի կամ հո գե մետ դե ղերի օգտագործումը և ՌԴ լիազոր դաշնային մարմնի կողմից հաստատված ցանկով՝ շրջապատի համար վտ անգավոր վա րակիչ հիվ անդությունների ու մարդու իմո ւնային անբավարության վիր ուսի (Մ ԻԱ Վ- վի րուս) հետևանքով առաջացած հի վանդությունների առկայությունը հաստատելու կամ ժխտելու նպատակով,

տվյալ բժշ կական փաստաթղթերի ժամկետը լրանալուց հետո երեսուն օրացուցացային օրվա ընթացքում կանոնավոր կերպով՝ անմիջաբար կամ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով՝ պետական և մունիցիպալ ծառայությունների միասնական պորտալի միջոցով կամ ենթագերատեսչական ձեռնարկության կամ լիազոր կազմակերպության միջոցով ներքին գործերի բնագավառի գործադիր իշխանության տարածքային մարմին ներկայացնել հրատապ բժշ կական փաստաթղթերը:

Օտարերկրյա քաղաքացիների կողմից այս պահանջները չկատարելու դեպքում նրանց ժամանակավոր կեցության ժամկետը Ռուսաստանի Դաշնությունում կրճատվում է: Ինչպես և՝ ՌԴ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշում է կայացվում նրանց կեցության (բնակության) անցանկալիության կամ ՌԴ մուտքն արգելելու մասին, եթե բու ժզննության արդյունքներով հաստատվել է նրանց կողմից առանց բ ժշկի նշանակման թ մր անյ ութերի կամ հո գե մետ դ եղերի օգտագործման կամ նոր պոտենցիալ հոգ ենե րգործուն դե ղերի օգտագործման կամ Մ Ի Ա Վ-ի փաստը: