ՊԱՏՐԱՍՏՎԵՔ․ Եղանակը կտրուկ կփոխվի․ Ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով

Uncategorized

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 24-ի ուշ երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-26-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 9-11 աստիճանով:

Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-26-ը սպասվում է անձրև: