Թխվածքաբլիթներ «Հալվող ձյուն», երեխաներս ուղղակի պաշտում են սա, հալվում է հենց բերանում

Uncategorized

News415Media-ն գրում է․ Բաղադրությունը: մարգարին կամ կարագ – 250 գր, վանիլին, շաքարավազ – 100 գր. խմորի մեջ + վրան անելու համար, բուսական յուղ – 70 մլ:, օսլա – 100 գր., ալյուր – 500 գր․ Պատրաստում․ Այս թխվածքաբլիթները շատ համեղ են, նուրբ, հալչում են հենց բերանում։ Պատրաստելը շատ պարզ է և արագ։ Թասի մեջ լցնել սենյակային ջերմաստիճանի կարագը, ավելացնել վանիլինը, շաքարի փոշին, բուսայուղը և հարել հարիչով։ Ավելացնել օսլա, մի բաժակ ալյուր։

Խմորը փռում ենք սեղանի վրա և սկսում հունցել։ Խմորը բաժանել 3 մասի։ Երկու մաս կողքերից հեռացնում ենք, իսկ երրորդ մասը գրտնակում ենք և մանր կտրատում։ Վերցնում ենք թխման թերթիկը, ծածկում թխման թղթով և շարում թխվածքաբլիթները, նույնը անում ենք մնացած խմորի հետ։ Դնում ենք նախապես 180° տաքացրած ջեռոցը և թխում 10-15 րոպե։ Տաք թխվածքաբլիթները դնել ափսեի մեջ և վրան շաքարի փոշի ցանել։ Բարի ախորժակ!

Նյութը հրապարակման պատրաստեց News415Media