«40 տարի առաջ՝ այս օրը, հայրս փախցրեց մայրիկիս». Սիլվա Հակոբյան (ֆոտո)

Uncategorized

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր հրապարակում է արել՝ ծնողներին շնորհավորելով ամուսնության տարեդարձի առիթով։ «40 տարի առաջ՝ այս օրը, հայրս փախցրեց մայրիկիս։ Գաղտնի հարազատներից, բայց ընկերների շրջապատում նրանք ամուսնացան ու այսօր արդեն տոնում են իրենց սուտակե հարսանիքը։ Սուտակը կրակի եւ սիրո քար է, խորհրդանիշը` երբեք չմարող զգացմունքների, ինչին ականատես ենք արդեն 40 տարի ։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Silva Hakobyan (@silvahakobianofficial)

Դուք հավերժ օրինակ եք ձեր զավակների համար։ Շնորհակալ ենք, որ ժամանակին ճիշտ որոշում կայացնելով՝ դարձաք հենց մեր ծնողները։ Երջանիկ ենք, որ ունենք ձեզ եւ ամեն վայրկյան աղոթում ենք ձեր առողջության համար։ Շնորհավոր, իմ թանկագիններ»,- գրել է երգչուհին։