Բժիշկները պատրաստվում էին վի րահատության և որոշեցին վերջին անգամ ուլտրաձայնային հետազոտություն անել, բայց մի վայրկյանում ամեն ինչ փոխվեց

Uncategorized

News415Media-ն գրում է․ Իռլանդացի Միշելն ու Ռոս Հուին դժվարությամբ էին հավատում իրենց երջանկությանը. երկու երեխաների ծնողները երրորդ երեխային էին սպասում: Սակայն վեց շաբաթ և երկու օր հղիությունից հետո Միշելը աշխատանքի գնալու ճանապարհին հանկարծակի սուր ցավ զգաց։ Սկզբում երիտասարդ կինը սրան ուշադրություն չդարձրեց, բայց տաբատի վրա արյան հետքեր նկատեց, անմիջապես ամուսնու հետ շտապեց հիվանդանոց։ Այնտեղ հաստատվեցին նրանց ամենավատ մտավախությունները՝ Միշելը կորցրել էր երեխային։

Զույգը չգիտեր, թե ինչպես հաղթահարել այս վիշտը։ Բժիշկները Միշելին խորհուրդ են տվեցին երկու հաբ ընդունել՝ արգանդը «մաքրելու» և վարակը կանխելու համար։ Երկու երեխաների մայրը հնազանդորեն արեց այն ամենը, ինչ նրանք խորհուրդ էին տալիս։ Մեկ գիշեր հիվանդանոցում անցկացնելուց հետո Միշելը հուսահատ տուն վերադարձավ։ Այնտեղ նրան դիամվորեցին իր ընկերները, սիրելի հարազատները, ովքեր նրան առաջարկեցին գինի խմել՝ նյարդերը հանգստացնելու համար։

Հաջորդ օրը նա պետք է մեկ այլ թեստ աներ՝ ստուգելու, թե արդյոք նրա օրգանիզմում հղիության հետքեր են մնացել։ Արդյունքը դրական էր: Պետք էր մաքրել արգանդը: Տհաճ պրոցեդուրան կատարելուց առաջ բժիշկները որոշեցին ևս մեկ անգամ կատարել ուլտրաձայնային հետազոտություն, որի ընթացքում հայտնաբերեցին մեկ այլ երեխայի սրտի զարկ։ Միշելը դեռ հղի էր։ Այնպես է ստացվել, որ սկզբում կինը երկվորյակներ է կրել, որոնցից մեկին կորցրել էր։

Դուբլինի Ռոտոնդա հիվանդանոցի փորձառու բժիշկները չկարողացան բացատրել, թե ինչպես է երկրորդ երեխային հաջողվել ողջ մնալ, անկախ ամեն ինչից: «Բժիշկը դուրս եկավ, հետո վերադարձավ իր գործընկերոջ հետ։ Նա կրկին ուլտրաձայնային սկան արեց և ասաց. «Չեք հավատա, բայց մենք սրտի բաբախյուն ենք լսում»: -պատմում է Միշելը։ «Դա իմ կյանքի ամենաերջանիկ պահն էր»: Փոքրիկ Մեգանը ծնվեց գեղեցիկ և առողջ, ինչը լրջորեն զարմացրեց բժիշկներին և նրա ծնողներին։ Անհայտ է, արդյոք նման բան եղել է նախկինում։

Բայց գլխավորն այն է, որ այժմ փոքրիկը մեծանում է լիովին առողջ: Այնուամենայնիվ, զարմանալի է, թե ինչպես էին բժիշկներն անտեսել Մեգանին նախորդ ուլտրաձայների ժամանակ։ Չնայած հաբերին, որոնք պետք է մաքրեին արգանդը և դադարեցնեին հղիությունը, փոքրիկ աղջկան հրաշքով կարողացավ գոյատևել արգանդում և ծնվեց միանգամայն առողջ։ Ընտանիքն իր կրտսեր աղջկան ընկալում է որպես Աստծո պարգև, որպես հրաշք։ Սա իսկապես կյանքի անսովոր սկիզբ է: Կիսվեք այս հրաշալի պատմությամբ ձեր ընկերների հետ

Նյութը հրապարակման պատրաստեց News415Media