Ես միացրի հեռախոսը ու բարձրախոսի միջից լսվեց. Արսեն, ես հղի եմ, մենք ծնողներ ենք դառնալու. Ամեն ինչ լավ կլիներ, եթե կինս նստած չլիներ կողքիս

Uncategorized

News415Media-ն գրում է․ Շաբաթ օրը ես ու կինս գնում էինք մեր քաղաքի առևտրի կենտրոններից մեկը։ Մթերք գնելու համար, բացի այդ կինս մի քանի նոր բաներ էր ուզում: Կարճ ասած, սովորական ընտանեկան կյանք: Օրը խոստանում էր անցնել հանգիստ ու առանց միջադեպերի։ Նախաճաշեցինք, հավաքվեցինք, դուրս եկանք տնից, նստեցինք մեքենան ու գնացինք առևտրի։ Ճանապարհին երաժշտություն էինք լսում, ու ամեն ինչ լավ էր, մինչև հեռախոսս զանգեց:

Մեքենայում բարձրախոս կա, և ես անընդհատ օգտագործում եմ այն, այդպես ավելի հարմար է և չի շեղում ինձ ճանապարհից, և ես ոչինչ չունեմ թաքցնելու իմ կնոջից: Զանգին պատասխանում եմ առանց երկար-բարակ մտածելու, և բարձրախոսից լսվում է կանացի ուրախ ձայն։ – Արսեն, ես հղի եմ, պատկերացնու՞մ ես։ Ես մինչ այդ գրել էի, որ վախենալու և թաքցնելու ոչինչ չունեմ։ Բայց, չգիտեմ ինչու, լսածիցս կորցրեցի ինձ, լեզուս պապանձվեց, գունատվեցի ու շփոթված նայեցի կնոջս:

Կինս ոչ պակաս զարմացած ու շփոթված նայեց ուղիղ աչքերիս մեջ: Այդ վայրկյանին նրա մտքով ինչ ասես, որ չանցավ: Եվ կնոջ ձայնը շարունակվեց. – Երեկ ես ու ամուսինս բժշկի մոտ էինք, ով ասաց, որ մեր ջանքերն ապարդյուն չեն անցել, և շուտով ծնողներ ենք դառնալու։ Եվ ես կցանկանայի վաղը արձակուրդ վերցնել աշխատանքից: Հուսով եմ իմ բացակայությունը հարգելի կհամարվի: Ես ու ամուսինս կգնանք կլինիկա, կգրանցվենք և եթե շուտ վերջացնենք, ես կներկայանամ աշխատանքի:

Մի փոքր պարզաբանեմ. Ես աշխատում եմ մի բաժնի վարիչ, որտեղ իմ ենթակաների 90%-ը կանայք և աղջիկներ են։ Դա իմ ենթականերից մեկն էր զանգել։ Այդ ամենը լսելուց հետո ես ու կինս նայեցինք իրար: Ես դեռ շոկի մեջ էի, իսկ կինս ժպտում էր: Հենց այդտեղից էլ պետք էր սկսել, պետք էր պարզապես թույլտվություն խնդրել, հետո տեղեկացնել պատճառը: Կինս սկսեց ծիծաղել:

Աղջիկը, լսելով, որ կնոջս հետ եմ և գիտակցելով իրավիճակի անհեթեթությունը, սկսեց ներողություն խնդրել ու անջատեց հեռախոսը։ Մենք լուռ հասանք առևտրի կենտրոն, ավելի ճիշտ՝ ես լռում էի, իսկ կինս շարունակում էր ժպտալ: Երկուշաբթի օրը, երբ հասա աշխատանքի, ես անմիջապես անցկացրեցի հինգ րոպեանոց ժողով, որի ժամանակ էլ անդրադարձա այդ զանգին և խնդրեցի, որ նման թեմաները այլ կերպ հնչեցվեն: Ձեզ հետ նման բան պատահե՞լ է:

Նյութը հրապարակման պատրաստեց News415Media